Մոսկվայում` Սախարովի պողոտայում, մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը: «Մենք խոստացել էինք կրկին գալ,- ասել է Իլյա Յաշինը,- ահա մենք կրկին այստեղ ենք», «Եկեք հիշեցնենք, թե ով է այստեղ իշխանությունը»,-կոչ է արել Սերգեյ Ուդալցովը: «Մենք ենք իշխանությունը»,- ի պատասխան բացականչել է ամբոխը: Պողոտայում հավաքվածների թիվը գնալով աճում է: Ուդալցովի տվյալներով` հանրահավաքի մասնակիցների թիվը հասնում է 150 հազարի, փոխանցում է «Ռոսբալտը»:

Գրող Սերգեյ Շարգունովը կոչ է արել  ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: «Ազատություն, մեր եղբայրներին», - բեմահարթակից հայտնել է նա, ով  վստահ է, որ մարդկանց մոտ հոգեբանական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, նշանակում է, որ մարդիկ արդեն հաղթել են:

Ինչպես հաղորդում է «utro.ru»-ն, Մոսկվայի  ոստիկանությունը հստակեցրել է ընդդիմադիրների հանրահավաքի մասնակիցների թիվը`5 հազարից հասցնելով 11 հազարի:

Ինչպես հաղորդում է LifeNews-ը, Սախարովի պողոտայի սկզբում փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել ազգայնականների եւ հանրահավաքի ընդդիմադիր մասնակիցների միջեւ: