«Արմավիա» ընկերության ` երկուշաբթի օրը նախատեսված Երեւան-Հալեպ չի կայանա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան: «Ուղեւրները հրաժարվում են, վախենում են, չեն ուզում թռնել, տոմսերը հետ են տալիս, եւ փոխհատուցում են ստանում»,- ասաց նա:

Մամուլի խոսնակը նշեց, որ Հալեպում եւս ներկայացուցիչներ ունեն, ում մոտենում եւ վերադարձնում են նախապես ձեռք բերած տոմսերը եւ ստանում համապատասխան փոխհատուցում: 

Նշենք, որ նախորդ կիրակի եւ երկուշաբթի օրերին թռիչքը դեպի Հալեպ կայացել էր: Սակայն այժմ հայտնի չէ, թե երբ կլինի հաջորդ թռիչքը դեպի Հալեպ: «Մենք պատրաստ էինք իրականացնել թռիչք, բայց ուղեւորները չեն ուզում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Արմավիան» վերականգնել էր չվերթները դեպի Հալեպ` ուղեւորների պահանջով, քանի որ նրանք ասել էին, թե ցանկանում են վերադառնալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հալեպի օդանավակայանից  քաղաք տանող ճանապարհներից մեկի ուղղությամբ հնչած կրակահերթի արդյունքում  4 հայ է զոհվել` Արթուր Սուլավյանը, Արսեն Պեպեջյանը, Հրաչ Պեպեջյանը եւ Մեսրոպ Աճեմյանը: Մարդիկ 10 մեքենաներով (անվտանգության համար շարասյուն  կազմած) վերադառնում էին իրենց տները: