Աֆղանստանի հարավում գտնվող բրիտանական Քեմփ Բեսթիոն ռազմակայանի վրա, որտեղ ծառայում է նաեւ արքայազն Հարրին, հարձակված գորհայինները ոչնչացվել են: Թալիբներից մեկը գերի է վերցվել: Հիշեցնենք, որ գնդակոծման ժամանակ զոհվել էր երկու զինծառայող, եւս հինգը վիրավորվել էին:

Կայանի գնդակոծման ժամանակ գրոհայինները կիրառել էին ականանետներ, հրթիռներ, նռնականետեր: Գրոհի հիմնական թիրախը արքայազն Հարրին էր: Ինչպես հաղորդում է Sky News-ը, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը գտնվում է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի պաշտպանության ներքո:

Նշենք, որ գրոհը տեղի է ունեցել արքայազնի ծննդյան օրը, երբ վերջինս նշում էր իր 28-ամյակը: