Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղների եւ սողանքների զոհ է դարձել նվազագույնը 45 մարդ, եւս 18 մարդ անհետ կորած է համարվում:

Վերջին օրերին Ութարաքհանդ նահանգում տեղացած արեւադարձային հորդառատ անձրեւները ուժեղ սողանքների եւ հեղեղումների պատճառ են դարձել:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, ջրի տակ են անցել 8 գյուղերի մի քանի տասնյակ տներ: Աղետյալ գոտում տուժել են էլեկտրահաղորդման գծերը, փլուզվել են ճանապարհները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: