Սեպտեմբերի 14-ին Թունիսում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի, եւս 49-ը վիրավորվել են: Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհերի եւ 28 վիրավորների մասին:

Ինչպես լրագրողներին հաղորդել է Թունիսի Առողջապահության նախարարության  ներկայացուցիչը, զոհերից երեքը մահացել են հրազենային վնասվածքներից, իսկ չորրորդին մեքենա է հարվածել: Տուժել է 49 մարդ, որոնցից 9-ը ծանր վիճակում են:

AFP-ի տվյալներով, տուժածներից ավելի քան 20-ը ոստիկանության աշխատակիցներ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Սեպտեմբերի 14-ին  «Մահմեդականների անմեղությունը» հակամահմադեկան բովանդակությամբ ֆիլմից զայրացած ամբոխը Թունիսում  ԱՄՆ-ի դեսպանատունը գրոհելու փորձ է կատարել: Բացի այդ,  կրակ են բացել Թունիսում գտնվող
ամերիկյան դպրոցի ուղղությամբ, որտեղ հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան:

Նշենք, որ ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմից հետո բողոքի ակցիաներ են եղել բազմաթիվ երկրներում: