Ռուսական Իժեւսկ քաղաքում  «Նարնջագույն փառատոնը» չի կայացել, քանի որ բնակչությունը մի քանի րոպեների ընթացքում թալանել է մի քանի տոննա նարինջը, որոնք փառատոնի կազմակերպիչները պետք է լցնեին շատրվաններից մեկի ավազանում:

Կազմակերպիչների խոսքով, նարինջների համար իսկական պայքար էր սկսվել, որին հարյուրավոր մարդիկ են մասնակցել: Ոստիկանությունը փարձել է կանխել նրանց հարձակումը, սակայն ապարդյուն:

Ականատեսները պատմում են, որ մարդիկ նարինջները տարել են, ով ինչպես կարողացել է` պայուսակների, պարկերի եւ անգամ տուփերի մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մրգերը պետք է թափվեին բեռանատրից, իսկ ֆլեշմոբի ավարտից հետո ցանկացողները կարող էին իրենց հետ տանել: Սակայն անհամբեր քաղաքացիները չեն դիմացել նարնջագույն անուշեղենի  գայթակղությանը եւ չեն սպասել ավարտին: