Բազրիքին քնած կատվի տեսագրությունը մի քանի օրվա ընթացքում YouTube-ում ավելի քան 800 հազար դիտում է գրանցել: Տեսագրության հեղինակը պատահաբար է դարձել այս միջադեպի ականատեսը, երբ զբոսնում էր այգում, սակայն նման հանգստացնող տեսարան բաց թողնել նա չէր կարող:

Նիրհող փափկամազը բազրիքի վրա է հենել առջեւի թաթերը, կարծես հասկանալով, որ դա հարմարավետություն կհաղորդի իր դիրքին: Մեկ րոպե հետեւելով կատվին` դիտողը դրական լիցքեր է ստանում` նույնպիսի երջանիկ երեկո ապահովելով իր համար, ինչպես որ կատուն, գրում է skuki.net-ը: