Չինաստանի մայրաքաղաք Պեկինում սեպտեմբերի 9-14-ը Հեռուստաընկերության եւ ռադիոյի միջազգային ակադեմիայի  Էլեկտրոնային լրատվամիջոցների միջազգային դպրոցի  շրջանակում  տեղի է ունեցել արտասահմանցի  ռուսալեզու  լրագրողների միջազգային սեմինարների շարք:

Ինչպես NEWS.am-ին հաղորդել են Հեռուստաընկերության եւ ռադիոյի միջազգային ակադեմիայից, սեմինարները տեղի են ունեցել Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության ռուսալեզու հիքմի վրա:

Դասընթացներին մասնակցել են արտասահմանցի ռուսալեզու ավելի քան 50 ներկայացուցիչներ: Ծրագրում ներառված են մոսկովյան առաջատար համալսարանների դասախոսների, նշանավոր լրագրողների եւ մեդիա ոլորտի մասնագետների վարպետության դասընթացներ:

«Էլեկտրոնային լրատվամիջոցների միջազգային դպրոց» ծրագիրը Հեռուստաընկերության եւ ռադիոյի միջազգային ակադեմիայի կողմից իրականացվում է 3 տարի շարունակ ` Ռուսաստանի  լրագրողների միության եւ  Ռուսաստանի տպագիր եւ զանգվածային հաղորդակցության դաշնային գործակալության աջակցությամբ: Սեմինարների ավարտին մասնակիցները դասընթացների մասնակցության վկայական են ստանում: