Միայն այսօր` սեպտեմբերի 15-ին, Մոսկվայում հնարավոր կլինի ձեռք բերել մարզաշապիկներ, որոնց վրա պատկերված է Տիրամոր կերպարով Քսնեիա Սոբչակը: Շապիկների շարքը բաց է թողել SNC ամսագիրը: Դիզայները Կատյա Դոբրյակովան է:
Սեպտեմբերի 15-ին SNC ամսագիրը տոնում է իր «գունավոր» անդրանիկ հրատարակչության 50-ամյակը: Քսենիա Սոբչակը ամսագրի գլխավոր խմբագիր է նշանակվել 2012 թ. մայիսից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Հեղինակներին մարզաշապիկի գաղափարն անչափ հետաքրքրիր է թվացել, մինչդեռ այն ոչ միանշանակ է ընդունվել ռուսական հանրության շրջանում:
«Քսենիա Սոբչակը նորաձեւության աստվածուհի է: Նա այս նորաոճ ամսագրի խմբագիրն է: «Fashion Icon» հասկացությունը ես փոխանցել եմ այս շապիկին` ինձ բնորոշ երկիմաստությամբ: Քսենիա Սոբչակը Տիրամոր կերպարով ձեռքին պահում է իր նորաձեւ ամսագիրը»,- հայտնել է դիզայներ Կատյա Դոբրյակովան:





























