Իտալական  Chi ամսագիրը մտադիր է վերատպել բրիտանական արքայազնի մերկ կնոջ «թոփլես» լուսանկարները:

Ինչպես հաղորդում է AP-ը, սկանդալային լուսանկարները կհայտնվեն սեպտեմբերի 17-ի համարում:

Ամսագրի խմբագիր Ալֆոնսո Սինյորինին հայտնել է, որ չի վախենում թագավորական ընտանիքի դատական հայցից, քանի որ լուսանկարները հանրահայտ են դարձել ֆրանսիական Closer ամսագրում հրապարակվելուց հետո:

 «Չեմ կարծում, թե լուսանկարները կվնասեն Քեյթի իմիջին», - նշել է նա:

Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքսը», Chi ամսագիրը պատկանում է այն նույն մեդիա հոլդինգին, որը հրատարակում է ֆրանսիական Closer-ը: Հոլդինգի սեփականատերը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին է: