Գիտնականները ոչ սենսացիոն բացահայտում են կատարել. ընթերցանությունն օգտակար է ուղեղի համար: Սակայն եզրահանգումը, այնուամենայնիվ, հետաքրքիր է, քանի որ գիտափորձի արդյունք է:
Սթենֆորդի համալսարանի մասնագետները գիտության մի խումբ թեկնածուների խնդրել են ընթերցել Ջեյն Օսթինի գիրքը` գտնվելով մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի ներսում: Նրանց խնդրել են դա անել երկու միջոցով` կարդալ հաճույքի եւ քննություն հանձնելու համար:
Սարքը թույլ է տվել գիտնականներին հետեւել ուղեղում արյան շրջանառությանը, եւ ան, ինչը նկատել են նրանք, շատ հետաքրքիր է: Կարդալիս արյունը հասնում է այն հատվածներ, որոնք մտքի կենտրոնացման հետ են կապված: Նրանք նկատել են, որ վերլուծական, մանրամասն ընթերցանությունը պահանջում է որոշակի բարդ ճանաչողական գործառույթ: Գիտնականների խոսքով` երկու տեսակի ընթերցանության դեպքում էլ միանում է այդ գործառույթը, որն ասոցացվում է ոչ միայն «աշխատանքի» կամ «խաղի» հետ:
Հետազոտությունները պարզել են, որ «հաճույքի համար» ընթերցանությունից «վերլուծականի» անցնելիս ուղեղի նյարդային գործունեության տեսակի եւ արյան շրջանառության կտրուկ փոփոխություն է տեղի ունենում: Գիտափորձի արդյունքում հնարավոր է եզրահանգում անել ուղեղի վրա ընթերցանության ազդեցության ու նրա այնպիսի գործառույթների ակտիվացման վերաբերյալ, ինչպիսիք են կենտրոնացումն ու ճանաչողությունը:





























