Սեպտեմբերի 15 -ին զարմանալի միջադեպ է գրանցվել Տավուշի մարզում: Ինչպես NEWS.am–ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, վթարը տեղի է ունեցել գիշերը` Դիլիջանի թունելի մոտ:  «Mazda» մակնիշի մեքենան, որի ղեկին եղել է  22-ամյա Աղվան Ավագյանը,  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ծառերի մեջ: Դեպքի վայր են մեկնել Ճանպարհային ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցները: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Եւս մեկ վթար է տեղի ունեցել սեպտեմբերի 14-ին Երեւանի Շիրազի փողոցում: Անհայտ մեքենան հարվածել է 59-ամյա Աշոտ Մաթեւոսյանին, ով հիվանդանոցում մահացել է: