«Ալ Քաիդան» հայտարարություն է տարածել այն մասին, թե Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա գրոհով վրեժխնդիր են եղել «Լիբիական առյուծ» Աբու Յահի ալ Լինիի սպանության համար, ով կազմակերպության երկրորդ անձն էր: Հիշեցնենք, որ Բենգազիում սպանվել էր ԱՄՆ դեսպանն ու եւս երեք դիվանագետ:
Միաժամանակ կազմակերպությունն ուղղակի չի խոստովանում հյուպատոսության վրա հարձակմանն իր մասնակցության մասին: Հիշեցնենք, որ «Ալ Քաիդայի» եմենական թեւը համացանցում ուղերձ է տեղադրել, որում կոչ է անում նոր գրոհներ կազմակերպել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:





























