Ռուսաստանի օդադեսանտային ուժերի  հրամանատարի տեղակալ, գեներալ –լեյտենանտ Ալեքսանդր Լենցովը բարձր է գնահատում ՀԱՊԿ ԱԱՀՈւ մասնակիցների միջեւ փոխգործակցությունը: Նման կարծիք նա հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում` սեպտեմբերի 15 –ին «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների բացման արարողությունից հետո:

«Ես գնահատում եմ որպես զինվորական. առաջին հերթին դա մեր պետությունների զինվորականների միջեւ սերտ փոխգործակցության առկայությունն է»,-նշեց գեներալը:  Նրա խոսքով, հատուկ գործողությունների պլանավորման հարցը, որի անցկացումը կարող է անհրաժեշտ լինել մեր պետություններից յուրաքանչյուրում,  բավականին պրոֆեսիոնալ կերպով է որոշվում: «Օրինակ, հիմա հավաքական ուժերի հրամանատարը Քոչունցն է: Նա այսպիսի օպերացիա չի անցկացրել. սա առանձնահատուկ օպերացիա է:  Մենք այդ օպերացիաներն արդեն պլանավորել եւ անցկացրել ենք Ղազախստանում, Ռուսաստանում, Տաջիկստանում:

Այդ իսկ պատճառով ԱԱՀՈւ-ն այնպես է կազմավորված, որպեսզի օգնություն ցույց տա հրամանատարին: Տվյալ դեպքում շտաբների սպաներն ու տեղակալները համապատասխան փորձ ունեն: Օպերացիան պլանավորելիս փոխգործակցության հարցերը պրոֆեսիոնալ կերպով են լուծվում»,-ընդգծեց Լենցովը:

Նրա խոսքով` գործը նկատելիորեն հեշտացնում է լեզվական խոչընդոտի բացակայությունը: «Երկորդը` մեզ մոտ ռազմական կանոնադրության միասնական ընկալումն է»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է զորավարժությունների մասնակիցների պատրաստության մակարդակի գնահատկանին, ապա դա, ըստ նրա, կտրվի զորավարժությունների ավարտին. «Եթե գործողություննրի ժամանակ ինչ-ինչ համընկնումներ չլինեն, ապա դա նորմալ է: Սխալվում  է նա, ով ոչինչ չի անում, իսկ մենք առաջ ենք շարժվում»,-եզրափակեց Լենցովը: