Շվեդիայի հայ համայնքն ակցիա է անցկացրել Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանատան առջեւ` իր բողոքը հայտնելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեմ:
Ցուցարարները պարզել են «Որքանով եք վաճառել ձեր պատիվը», «Մենք արդարություն ենք պահանջում Գուրգեն Մարգարյանի համար» գրությամբ պաստառներ: Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հունգարիայում Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ նրան այդ երկրի նախագահի կողմից ներում էր շնորհվել, նրա զինվորական կոչումը բարձրացվել էր, վճարվել էր ութ տարվա աշխատավարձը: Նույն օրը Երեւանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:




























