Աֆղան ոստիկանները ՆԱՏՕ-ի չորս զինվորականների են սպանել. այս հարձակումը Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգայի ուժերի ներկայացուցիչների դեմ արդեն երկրորդն է նույն օրվա ընթացքում:
Ինչպես հաղորդում է ВВС-ին, Զաբուլ նահանգի ոստիկանության պետի տեղակալը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ զինվորականները սպանվել են Պակիստանի հետ սահմանին տեղակայված բլոկ պոստում: Հարձակվողը եւս սպանվել է, սակայն առայժմ դեռ հայտնի չէ, նա մենակ է գործել, թե ունեցել է հանցակիցներ:





























