Չինաստանի հյուսիս-արեւելյան ափերին սպառնում է «Սանբա» թայֆունը, որը  շարժվում է  միջինը 25 կմ/ժամ արագությամբ:
Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, թայֆունն առյժմ միայն ուժ է հավաքում` սպառնալով հատկապես Հեյլունցզյան եւ Ցզիլին նահանգներին: Այս ընթացքում «Սանբան» արդեն  16 –րդ թայֆունն է:Հիշեցնենք, որ օգոստոսին «Դամրի» եւ «Սաոլա» թայֆունները լուրջ հետեւանքների էին հանգեցրել: Այն ժամանակ տարհանվել էր մոտ մեկ միլիոն մարդ: