Դաղստանի Խուտրա բանկավայրում, որտեղ թաքնվել էին հատուկ գործողությունների ժամանակ սպանված գրոհայիները, զենքի եւ զինամթերքի պահեստ է գտնվել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», առգրավվել է Կալաշնիկով տեսակի հինգ ինքնաձիգ, հակատանկային նռնականետ, երկու հատ «շահիդի գոտի», վեց ինքնաշեն պայթուցիկ սարք, հինգ նռնակ, փամփուշտներ եւ այլն: Հիշեցնենք, որ հինգ գրոհայիններից կազմված խմբին ոստիկանները ոչնչացրել էին երեկ: Փոխհրաձգության արդյուքնում մեկ ոստիկան սպանվել էր, երեքը` վիրավորվել: