Փարիզում ԱՄՆ դեսպանատան առջեւ բողոքի չարտոնված ակցիաներ են անցկացվել ընդդեմ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի: Ինչպես հաղորդում է  TF1 հեռուստաալիքը, ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի մոտ հարյուր մասնակիցների:

Հաղորդվում է, որ ձերբակալությունների ժամանակ ոստիկանության երկու կամ երեք աշխատակից վնասվածքներ է ստացել: Մահմեդականների ֆրանսիական խորհրդի ղեկավար Մոհամադ Մուսաուին արդեն դատապարտել է չարտոնված ակցիայի անցկացումը` նշելով, որ մասնակիցները Ֆրանսիայի ոչ բոլոր մահմեդականների դիրքորոշումն են հայտնել: