ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած «Մարդը եւ տիեզերքը» գիտաժողովի մասնակիցներին:
Նա ողջունելով Արցախում նման կարեւոր միջոցառման անցկացումը` նկատել է, որ Հայկական լեռնաշխարհը հանդիսանում է տիեզերքի ուսումնասիրման երկրագնդի ամենահին վայրերից մեկը, ինչի մասին են վկայում այստեղ առկա հինավուրց աստղադիտարանները: «Ոլորտը մեծ զարգացում է ապրել նաեւ 20-րդ դարում, որը կարելի է համարել հայ աստղագիտության ոսկե դարը: Տիեզերքի ուսումնասիրման գործում շոշափելի է նաեւ ծնունդով արցախցի գիտնականների ներդրումը, ինչը մեծ հպարտություն է ներշնչում մեզ բոլորիս»,-ասել է նա` նշելով, որ այդ իսկ պատճառով չափազանց կարեւորվում է տիեզերքի ուսումնասիրմանը նվիրված գիտական միջոցառումների անցկացումը Արցախում, հատկապես՝ անվանի մասնագետների մասնակցությամբ:
Նա արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին:





























