Թուրքիայի հարավ-արեւելքում Բինգյոլ նահանգում ոստիկաններ տեղափոխող ավտոբուսը պայթել է ականի վրա: Ինչպես հաղորդում է  ВВС-ին, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, առնվազն ութ ոստիկանություն է մահացել, եւս յոթը վիրավորվել է:

Նախնական վարկածով` ականը տեղադրվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների կողմից, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Իրավիճակի սրումը երկրի իշխանությունները կապում են Սիրիայում իրադարձությունների հետ: