Հյուսիսային Օսիայում պայթուցիկ սարք են վնասազերծել: Ինչպես հաղորդում է  ntv-ն, պայթուցիկով լիցքավորված պլաստիկե տակառը  հայտնաբերվել է Հյուսիսային Օսիայի սահման տանող ճանապարհին:

Ռումբը հեռվից գործի դնելու համար, նրան ամրացված են եղել երկու փոքր ռադիոկայան եւ բջջային հեռախոս: Իրավիճակը բարդացել է ոչ հեռվում գտնվող լիցքավորման կայանի պատճառով: Վտանգավոր գտածոյի հզորությունը կազմել է մոտ 80 կգ` տրոտիլային համարժեքով