Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում փեսացուն պատանդ է վերցրել աղջկան, որը հրաժարվել է ամուսնանալ նրա հետ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», երիտասարդն աղջկան պահել է իր բնակարանում` սպառնալով սպանել, եթե նա հրաժարվի իր հետ ԶԱԳՍ գնալուց:
Պարզվել է, երիտասարդը աղջկան առաջարկություն է արել վեց տարի շարունակ: Հերթական անգամ լսելով մերժումը` նա սիրեցյալի կոկորդին է դրել դանակը եւ սպառնացել հաշվեհարդարով: Աղմուկի վրա հարեւանները ոստիկանություն են կանչել:
Իրավապահները մի քանի ժամ շարունակ երիտասարդի հետ բանակցություններ են վարել, որից հետո նա համաձայնել է բաց թողնել աղջկան: Անհաջողակ փեսացուին հինգ տարվա ազատազրկում է սպառնում:zara z

Հասանելի է
русскийՏեղադրություն




























