Իրանական «Հունիսի 15-ի հիմնադրամը»  բրիտանացի գրող Սալման Ռուշդիի գլխի համար սահմանված գումարը խոստացել է մեծացնել:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը,  այդ հայտարարությունը հրապարակվել է իրանական մի քանի թերթերում: Գումարն ավելացել է  կես միլիոնով եւ կազմում է 3,3 մլն դոլար:

Գրող Սալման Ռուշդին ծնվել է 1947  Բոմբեյում եւ 14 տարեկանից ապրում է  Մեծ Բրիտանիայում: Նրա «Կեսգիշերի զավակները» գիրքն արժանացել է Բուքերովյան մրցանակի: 1989թ-ին այաթոլլա Խոմեյնին Ռուշդիին մեղադրել է «Սատանիստական բանաստեղծությունների»  եւ աստվածապղծության մեջ եւ նրա սպանությունը «աստվածահաճո գործ» է համարել: