Լիբիայում ձերբակալել են Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման մեղավորներին: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը,  ձերբակալվածների թիվն աստիճանբար աճում է եւ արդեն հասնում է 50-ի:

Ինչպես տեղեկացրել էր  NEWS.am-ը,  սեպտեմբերի 11-ին  Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման արդյունքում սպանվել էր ԱՄՆ դեսպանն ու եւս երեք դիվանագետ: Հարձակման  փաստով հարուցված գործի քննությամբ զբաղվում է հատուկ հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել են Լիբիայի ՆԳՆ եւ արդարադատության նախարարության աշխատակիցները: