Կանադայի ԱԳՆ-ն հայտարարել է Լիբիայում, Եգիպտոսում եւ Սուդանում իր դասպանատները ժամանակավորապես փակելու մասին: Ինչպես հաղորդում է «Վեստին»,  ենթադրվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատանքը կվերականգնեն արդեն վաղը, սակայն եթե իրավիճակն այդ երկրներում չկայունանա, ապա դա տեղի կունենա ավելի ուշ: Ինչպես հաղորդում է  «Ինտերֆաքսը», հայտնի է, որ ամերիկացի դիվանգետները շտապ լքել են Սուդանն ու Թունիսը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը,  մահմեդական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են անցկացվում դեսպանատների դեմ` «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հետ կապված: