Բրիտանական արքայազն Ուիլյամն ու նրա կինը` Քեյթը դատական հայց են ներկայացրել ֆրանսիական «Closer» ամսագրի դեմ:
Ինչպես հաղորդում է ВВС-ին, ամուսնական զույգը կարծում է, որ լուսանկարների հրապարկումը, որոնցում դքսուհին պատկերված է մինչեւ գոտկատեղը մերկ, նրանց անձնական կյանքի իրավունքի խախտում է: Լուսանկարներն արվել են Ֆրանսիայի հարավում, լողավազանի մոտ:
Թագավորական ընտանիքի փաստաբանները մտադիր են պահանջել դադարեցնել սկանդալային լուսանկարների հետագա հրապարկումները, ինչպես նաեւ կլորիկ փոխհատուցում ստանալ ամսագրից:
Ամսագրի խմբագիր Լորանս Պիոն սակայն հայտարարել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում հրապարակված լուսանկարների մեջ: Նրա խոսքով` դրանք ոչ մի կերպ «ցնցող» չի կարելի համարել:





























