Ռուսաստանի ԳԱ երկրաբանության ինստիտուտի սիբիրյան մասնաճյուղի գիտնականները սենսացիոն հայտարարություն են արել: Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նրանք գաղտնազերծել են գերպինդ ալմաստների խոշոր հանքավայի մասին տվյալները: Այդ ալմաստները կրկնակի անգամ պինդ են սովորական ալմաստներից եւ այլ կառուցվածք ունեն:

Հաղորդվում է, որ այս նորությունը կարող է իսկական  հեղափոխություն առաջացնել ալմաստների շուկայում: Հանքավայրը նկատել են դեռեւս 1970-ականներին, սակայն այն ժամանակ կառավարությունը որոշել է գաղտնի դարձնել  բացառիկ հանքավայրի տվյալները:

Ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Պոխիլենկոյի խոսքով` այդ հանքավայրի ռեսուրսները գերազանցում են հետազոտված ողջ միջազգային պաշարները: