Լիբիայի ներքին գործերի նախարարը չի հաստատել սեպտեմբերի 11-ին Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման գործով 50 կասկածյալների ձերբակալման մասին լուրը:
Ըստ ՆԳՆ-ի ղեկավար Ֆավզի Աբդել Աալի` ձերբակալվել են 4 մարդ, հաղորդում է «Ազատություն» ռադիոն:
Ըստ լիբիական իշխանությունների` հարձակումը կարող էր նախապես ծրագրված լինել, իսկ հիմնականում մասնակցել են արտասահմանցիներ` «Ալ Կաիդայի» տեղական կողմնակիցների աջակցությամբ: Ըստ ՀԴԲ-ի` խոսքը սեպտեմբերի 11-ի տարելիցի առնչությամբ կազմակերպված հարձակման մասին չէ: Հյուպատոսարան ներխուժելու պատճառը ԱՄՆ-ում նկարահանված «Իսլամի անմեղությունը» ֆիլմն էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 50 կասկածյալների ձերբակալման մասին հայտնել էր Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի ղեկավար Մուհամեդ ալ Մաքրիֆը:
Սեպտեմբերի 11-ին լիբիական Բենգազիում հրթիռային ռմբակոծման հետեւանքով զոհվել էր ԱՄՆ-ի դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը: Գործի հետաքննությամբ զբաղվում է հատուկ հանձնաժողովը, որում ընդգրկված են Լիբիայի ՆԳՆ-ի եւ արդարադատության նախարարության աշխատակիցներ:





























