ՄՏԿ-ից երեք տիեզերագնացներ Երկիր են վերադարձել: «Սոյուզ» տիեզերանավը սեպտեմբերի 17-ին, ժամը 06:53-ին վայրէջք է կատարել Ղազախստանի տափաստանում:

Փրկարարական ծառայության ինքնաթիռը որսացել է վայրէջք կատարող սարքի ազդանշանը եւ տարել է նրան մինչեւ վայրէջքի վայր: Վայրէջքին հետեւել են ուղղաթիռներից, հայտնում է ռադիո «Մայակը»:

124 օր տիեզերական թռիչքից Երկիր են վերադարձել Գենադի Պադալկան, Սերգեյ Ռեւինը եւ ամերիկացի Ջոզեֆ Աքաբան:

Որոնողափրկարարական ծառայության մասնագետներն  արդեն բացել են «Սոյուզ ՏՄԱ-04Մ» վայրէջք կատարող սարքի  դուռը եւ տարհանում են  տիեզերագնացներին: Անձնակազմը նորմալ է տարել վայրէջքը, տիեզերագնացների տրամադրությունը լավ է, հայտնում է  «gazeta.ru»-ն:
ՄՏԿ-ում աշխատանքն են շարունակում Ռոսկոսմոսի տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն, NASA-ի աստղագնաց Սանիտա Ուիլյամսը եւ  Ճապոնական տիեզերական գործակալության աստղագնաց Ակիհիկո Խոշիդեն: ՄՏԿ-ի նոր հրամանատարն է Ուիլյամսը` Երկիր վերադարձած Գենադի Պադալկայի փոխարեն: