Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը թալիբների փոխարեն ռմբակոծել են կանանց: Լագման նահանգում զոհվել է 8 մարդ: Եւս 10 մարդ վիրավորվել են: Ինչպես հայտնում է «vesti.ru»-ն, զոհվածները հիմնականում կանայք են:
Սկզբնապես ռազմական գործողությունն ուղղված է եղել թալիբների դեմ: ՆԱՏՕ-ում պնդում են, որ հարվածից ոչնչացվել են զինված 30 հանցագործներ: Չի բացառվում, որ զոհվել են նաեւ քաղաքացիական անձինք:
Նահանգը հրաձգության են ենթարկել Անվտանգության համագործակցության միջազգային ուժերի վրա աֆղանական ոստիկանների հարձակումից մի քանի ժամ անց: Զոհվել է 4 զինծառայող:





























