Opportunity մարսագնքացը Երկիր էր ուղարկել Կարմիր մոլորակից նոր նկարներ, որոնք NASA-ի մասնագետներին իրար են խառնել: Նկարներում պատկերված են կաթիլ կամ պղպջակներ հիշեցնող մարմիններ: Մասնագետները դրանք անվանել են մարսյան «հապալաս» եւ հույս են հայտնել, որ գտածոն կարող է մոլորակի վրա կյանքի գոյության ապացույց դառնալ, գրում է «utro.ru»-ն:
«Հապալասը» սեւ գույնի հեմատիտ է: Այդ երկաթի հանքանյութը հայտնաբերվել էր դեռեւս Opportunity-ի արշավախմբի սկզբում, սակայն այն ժամանակ գիտնականները չէին կարողացել որոշել, թե ինչ է հայտնաբերել մարսագնացը: Այժմ նրանք կարծում են, որ դրանք ձեւավորվել են Կարմիր մոլորակի խոնավ կլիմայի ընթացքում: Այժմ Մարսի մակերեւույթը լի է հանքանյութերով:
Opportunity-ն իր ճանապարհորդությունը դեպի Մարս սկսել էր 2004 թվականին: Այժմ կարող է ուղեւորվել նաեւ այլ մարսագնաց` Curiocity-ն, որը վերջերս է սկսել իր աշխատանքը եւ մի քանի հետաքրքիր նկարներ է արդեն արել:





























