ԱՄՆ-ն նախազգուշացնում է արեւելյան Ասիայում հնարավոր ռազմական հակամարտության մասին: Դա պայմանավորված է Արեւելաչինական ծովում վիճահարույց կղզիների իրավունքի առնչությամբ Չինաստանում շարունակվող հակաճապոնական ելույթներով:  ԱՄՆ-ի  պաշտպանության նախարար Լեոն Պանետան մտավախություն ունի, որ սադրիչ ելույթները կարող են հանգեցնել քաղաքական սխալի, որը հակամարտության կվերաճի, հաղորդում է BBC-ն:

Չինաստանում 2012 թվականի սեպտեմբերի 16-ին նոր ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները պահանջել են պատժել Ճապոնիային: Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Շենչժեն քաղաքում ոստիկանները բողոքի մասնակիցներին քշել են  արցունքաբեր գազով, հայտնում է rbc-ն: 

Հիշեցնենք, որ Չինաստանը պնդում է Սենկակու կղզիների նկատմամբ իր իրավունքը: Դրանք տարածքայի վեճի պատճառ են  Ճապոնիայի, Չինական հանրապետության (Թայվանի) եւ ՉԺՀ-ի միջեւ:  Նախորդ շաբաթ ճապոնական կառավարությունը որոշում էր կայացրել գնել կղզիները ճապոնական սեփականատերերից, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել Չինաստանում: