Ինդոնեզիայում լաստանավի խորտակման հետեւանքով խեղդվել է 23 մարդ: Որոնումները շարունակվում են:
KM Surya Indah շոգենավը շրջվել է սեպտեմբերի 13-ին ինդոնեզական Արեւելյան Կալիմանտան նահանգում` Մահաքամ գետի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի եւ 20 անհետ կորածների մասին:
Ինչպես հայտնում է «Սինհուան», ներկայումս անհայտ է եւս 6 ուղեւորների ճակատագիրը:
Ըստ փրկարար ծառայության ներկայացուցիչների` փրկվել հաջողվել է 83 ուղեւորի: Խորտակման հնարավոր պատճառ է համարվում լաստանավի ծանրաբեռնվածությունը:





























