Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է հեռուստացույցի առջեւ` տարբեր երկրների դեռհասների ակցկացման ժամանաքանակի տվյալները: Պարզվել է հայ եւ իսրայելցի երեխաները հեռուստացույցի առաջ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան զարգացած երկրների իրենց հասակակիցները:
Հայ դպրոցականների 36 տոկոսը, պարզվել է, օրական 4-ից ավելի ժամ հեռուստացույց են դիտում: Իսրայելցի երիտասարդների 35.9 տոկոսն է հակված ժամանցի նման տեսակի: Այս ցուցակում երրորդ տեղը զբաղեցրել են ռումինացի դեռահասները:
Նման ցուցանիշները, բժիշկների խոսքով, պետք է լուրջ մտահոգության պատճառ դառնան ծնողների եւ մասնագետների մոտ:





























