Սեպտեմբերի 17-ից Վրաստանում հանրային դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում  մեկնարկում է ուսումնական տարին:

Ուսումնական տարին բաղկացած կլինի երկու կիսամյակից, շարունակական արձակուրդներ կլինեն հունվարին եւ Սուրբ զատիկի տոներին: 1-ին եւ 12-րդ դասարանցիները ուսումնական տարին կավարտեն մայիսին, իսկ մնացած դասարանների աշակերտները` հունիսի կեսերին, հաղորդում է «Նովոստի- Գրուզիան»: Գործակալության տվյալներով` անվճար դասագիրք կստանան սոցիալապես անապահով ընտանիքների, բազմազավակ ընտանիքների եւ 2008 թ-ի օգոստոսյան պատերազմում զոհվածների երեխաները:

Այս տարի նույպես, ինչպես եւ անցյալ տարի, բոլոր առաջին դասարանցիները անվճար նեթբուքեր կստանան: Վրաստանի Կրթության նախարարության մամուլի ծառայության տվյալներով Վրաստանում ծրագրի շրջանակներում մոտ 41,3 հազար առաջին դասարանցիներ նեթբուք կստանան, իսկ մոտ 3 հազար ուսուցիչներ նոութբուքեր: Ապահովված կլինի նաեւ ինտերնետ հասանելիություն:

Առաջին դասարանացիների ու ուսուցիչների համակարգիչները   պատրաստվում է համակարգչային գործարանում, որը  կառուցվել է «Ալգորիթմ» ընկերության կողմից ` միջազգային Intel ընկերության հետ համատեղ: