Ադրբեջանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիեւը եւ Դմիտրի Սալամատինը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը պաշտպանական ոլորտում:
Ինչպես Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը վկայակոչելով հաղորդում է «ԱՊԱ»-ն, հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին` Դ. Սալամատինի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում:
Նախարարները նաեւ քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի Ուկրաինա կատարելիք այցի հետ կապված հարցեր:
Ադրբեջանի եւ Ուկրաինայի ռազմատեխնիկական համագործակցությունն սկսվել է 1993 թվականից:
Բաքուն նախկինի պես մնում է ուկրաինական տեխնիկայի հիմնական գնորդներից մեկը:
Այսպես, 2010-2011թթ. Ուկրաինան Ադրբեջանին էր վաճառել 71 ԲՏՌ-70, մեկ Մի-24Պ ուղղաթիռ, 7 2С1 «Գվոզդիկա», 10 2С3 «Ակացիա»: Ադրբեջանի հետ գործող պայմանագրերի արժեքն է 70 միլիոն դոլար:





























