Բաքվի մերձակայքում գտնվող խոշոր «Բինա» առեւտրի կենտրոնում սեպտեմբերի 16-ին հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով` հրդեհի պատճառ են դարձել գեներատորի տեխնիկական անսարքությունները:
Առեւտրի կենտրոնում գեներատորի բռնկման հետեւանքով այրված գազից թունավորվածների թիվը հասնում է 148-ի, Trend-ին հայտնել են Բժշկական կլինիկական կենտրոնում: Բոլորին բժշկական օգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրանք տուն են ուղարկվել:
Մի քանի մարդ հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում, սակայն տուժածների մեծամասնությանը անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերելուց հետո ուղարկել են տուն, նրանք կբուժվեն ամբուլատոր եղանակով:





























