Իսրայելի ռազմական գրոհն Իրանի դեմ անընդունելի է: Այդ մասին հայտարարել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը` ֆրանսիական «Ինտերնեյշնլ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով` նա «մտահոգված է այդ թեմայով սպառնալից հռետորաբանությամբ»:

Բան Կի Մունը կրկին բոլոր կողմերին կոչ է արել վերադառնալ երկխոսությանը: Ըստ նրա` գլխավոր խնդիրը նրանում է, որ Իրանը համաձայն չէ ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ տալ մուտք գործել իր միջուկային օբյեկտներ, գրում է Iran.ru-ն: