Մոսկվայում դեկտեմբերի 19-ին տեղի կունենան ՀԱՊԿ-ի, ԵվրԱզԵսի եւ Մաքսային միության գագաթաժողովները: Այդ մասին Սոչիում սեպտեմբերի 15-ի հանդիպմանը պայմանավորվել են Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ինչպես հայտնել է ռուս նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բացի դրանից նրանք «պայմանավորվել են դեկտեմբերի երկրորդ կեսին արտգործնախարարների, նաեւ Միութենական պետության Գերագույն պետխորհրդի անցկացման մասին»:
Ըստ մամուլի քարտուղարի` Պուտինն ու Լուկաշենկոն նաեւ «նշել են նոր փաստաթղթի պատրաստման գործնական փուլը` Եվրասիական տնտեսական միության պայմանագրի մասին, որի նախագիծն արդեն ուժի մեջ է մտել», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























