Սեպտեմբերի 17-ին հենց Բաղդադի կենտրոնում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով 7 մարդ է զոհվել: Եւս 24-ը, վերջին տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես հաղոդրում է ՌԲԿ-ն, պայթյունը հնչել է այսպես կոչված «կանաչ տարածք»-ի մուտքի մոտ, որտեղ գտնվում են մի քանի օտարերկյա եւ կառավարական հաստատություններ, այդ թվում` ԱՄՆ-ի դեսպանատունը:
Իրավապահ մարմինների տվյալներով, զոհվածներից երկուսը զինվորականներ են: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը: Ներկայումս արմատական ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:





























