Ամերիկայի հայերն ապշել են, երբ տեսել են Հայաստանը այն երկրների շարքում, որտեղ ԱՄՆ-ի դեսպանատունը Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանատան հարձակումից հետո զգուշացրել է իր քաղաքացիներին հակաամերիկյան հնարավոր վտանգի մասին:
Հայաստանի պատմության մեջ չեն եղել բռնության դրսեւորումներ ոչ կրոնական խմբավորումների, ոչ հակաամերիկյան հուզումների հետ, ինչպես նաեւ չկան ոչ մի տեսակ կապեր արաբական երկրների բողոքի ակցիաները կառավարող խմբավորումների հետ, նշվում է Ամերիկայում Հայ ազգային կոմիտեի հայտարարության մեջ:
Կոմիտեն բացատրություններ է պահանջել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից: Աղբյուրը հայտնել է, որ Բենգազիում գրոհից հետո «Պետդեպարտամենտը ուղերձ է հղել աշխարհի բոլոր դեսպանատներ` կոչ անելով վերանայել անվտանգության հարցերը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: Անվտանգության բարձրացման զգուշացում ուղարկվել են ողջ աշխարհում ԱՄՆ-ի 50 դեսպանատներ»: հետագայում այս տեղեկատվությունը նաեւ հաստատել է Պետդեպարամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
«Սակայն բազմաթիվ հարցեր անպատասխան են մնում: Ինչո՞ւ է քրիստոնեական երկիր Հայաստանը , որտեղ երբեք չեն եղել մահմեդական հուզումներ, հայտնվել է այն երկրների շարքում, որտեղ արտակարգ ձեւով զգուշացվել են ԱՄՆ-ի քաղաքացիները: Հարեւան Ադրբեջանում եւ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատները դեռեւս նման զգուշացում չեն ստացել: Ավելի ուշ` սեպտեմբերի 15-ին զգուշացման հայտարարություն հայտնվել էր նաեւ Թուրքիայում դեսպանատան կայքում»,-ասվում է Կոմիտեի հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ի պատասխան NEWS.am-ի հարցին ԱՄՆ-ի պետդեպարտամենտից հայտնել են, որ Հայաստանում ԱՄՆ-ի քաղաքացիների զգուշացումը պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական դիրքի ու այն երկրների հետ հարեւանության հետ, որտեղ ահաբեկչություններ են տեղի ունենում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի դեսպանատունը հայտնել էր, որ Բենգազիում եւ Լիբիայում տեղի ունեցախ վերջին իրադարձությունների հետեւանքով դեսպանատունը զգուշացնում է ամերիկյան քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողությունների եւ բռնությունների մասին:




























