Միջազգային շուկայում սեպտեմբերին շարունակվում է շաքարավազի հումքի էժանացումը: Օգոստոսին շաքարավազի միջազգային գինը նվազել էր 9%-ով (տարեկան կտրվածքով նվազումը կազմել է 28.8%)՝ Բրազիլիայում բարձր բերքի ու արտահանման վերսկսման հետ կապված:
Լոնդոնի բորսայում սպիտակ շաքարի գինը սեպտեմբերի 14-ի դրությամբ կազմել է 557 դոլար՝ տարեսկզբի 640 դոլարի համեմատ:
Այս շուկայի վերլուծաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ եթե կլիմայական կատակլիզմներ չլինեն, ապա շաքարավազը կէժանանա նաեւ հաջորդ տարի՝ Ավստրալիայում, Չինաստանում եւ Հնդկաստանում շաքարեղեգի արտադրության ընդլյանման ծրագրերի հաշվին:
Երեւանում շաքարավազի գինը վերջին ամիսների անփոփոխ է՝ 420 դրամ 1 կգ-ի համար: Սակայն վիճակագրությունը օգոստոսին արձանագրել է 0.1% գնանկում հուիսի նկատմամբ: Նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ գնանկումը 4.6% է, սակայն 1 տարվա կտրվածքով առկա է ավելի քան 20 % գնաճ:




























