Անցյալ շաբաթվա վերջին Apple ընկերությունն սկսել է ընդունել  iPhone 5 նոր սմարթֆոնի նախնական պատվերներ: Պատվերներրի ընդունումն սկսվել է աշխարհի մի շարք երկրներում Apple Store-ի  օնլայն խանութներում, ինչպես նաեւ ընկերության մի շարք գործընկերների մոտ: 

Ինչպես հայտնում է Ferra.ru-ն, նոր iPhone կարելի է պատվիրել ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում եւ  «առաջին ալիքի» մյուս երկրներում, որտեղ նորույթը վաճառքում կհայտնվի առաջին հերթին: Եթե նախնական պատվերները  առաքման հույս կարող են ունենալ թողարկման օրը` սեպտեմբերի 21-ին,  ապա ուշացածները կստանան այն երկու շաբաթ անց:

Հիշեցնենք, որ  iPhone 5-ի անոնսը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին: Մոդելն ունի մեծ 4 դյույմանոց դիսփլեյ, LTE աջակցությունն եւ այլ նորարարություններ: Սեպտեմբերի 21-ին վաճառքը կսկվի ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Ճապոնիայում, Սինգապուրում եւ Մեծ Բրիտանիայում:

Ինչ վերաբերում է արժեքին, այն տատանվում է` կախված մոդելից եւ տարածաշրջանից: Օրինակ,  ԱՄՆ-ում առանց պայմանագրի սմարթֆոնը կարժենա 649 (16 գբ), 749 (32 գբ) եւ 849 դոլար (64 գբ): Գերմանիայի Apple Store օնլայն խանութում գներն այսպիսին են` 679, 789 եւ 899 եվրո համապատասխանաբար: