Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը առաջադրվել է ընդդիմության համակարգող խորհրդում: Սոբչակն արդեն գրանցվել է որպես թեկնածու: Նա իր բլոգում բացատրել է, որ  որոշել է առաջադրվել մի խումբ քաղաքացիների հետ, որին պայմանականորեն անվանել է «քաղաքացիական պլատֆորմ»:

«Մենք քաղաքական գործիչներ չենք, եւ մեզանից ոչ ոք իշխանության համար պայքարն անձնական նպատակ չի համարում: Մենք վստահ ենք սակայն, որ իշխանության եւ  հասարակության միջեւ աճող հակամարտության պատասխանատվությունը նաեւ մեզ վրա է: Մենք ամեն ինչ կանենք քաղաքացիական իրարանցումը կանխելու համար», - բացատրել է նա, հաղորդում է  «fontanka.ru»-ն:

Նրանից բացի, համակարգող խորհրդում առաջադրվել են Դմիտրի Բիկովը եւ Լյուդմիլա Ուլիցկայան, լրագրող Ֆիլիպ Դզյադկոն, հասարակական գործիչ Իրինա Յասինան եւ այլք:  Ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի հոկտեմբերի 21-22-ը:

Համակարգող խորհրդում կընտրվեն 45 մարդ: Այդ կառույցը կզբաղվի ցույցերի կազմակերպմամբ եւ կծրագրի ընդդիմության հետագա գործողությունները: Խորհրդում մասնավորապես առաջադրվել են Ալեքսեյ Նավալնին, Սերգեյ Ուդալցովը, Եվգենիա Չիրիկովան, Օլեգ Շեինը եւ այլոք: