Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքում վեճի ժամանակ  վնասվածքային ատրճանակից հայ է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին:

Ոստիկանները 1976 թ-ին ծնված տղամարդու մոտից վնասվածքային ատրճանակ են առգրավել, հաղորդել է «Չիտա.ru»-ն:

«Ներկայումս պարզվում է հասցված վնասի աստիճանը, ինչից հետո կորոշվի թե ինչ հոդվածով է քրեկան գործ հարուցվելու: Տղամարդը, ում մոտից առգրավվել է ատրճանակը, չի ձերբակալվել»,-հաղորդել են ոստիկանությունից:

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել սեպտմեբրի 14-ին Չիտայի Օկտյաբրսկի թաղամասում` հայ եւ ռուսի միջեւ կենցաղային հողի վրա  ծագած վեճի ժամանակ: Կովկասցին նորոգելուց է եղել տներից մեկը եւ երբ հերթական անգամ իջել էր բակ` աղբը թափելու, հանդիպել է չիտինցուն, ում հետ էլ վեճի է բռնկվել: Ռուսը օգնության է կանչել իր երկու ընկերներին, որոնցից մեկը հայի ուղղությամբ կրակ է բացել վնասվածքային ատրճանակից: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: