Բժիշկները կազմել են ժամանակակից 8 ամենաառեղծվածային հիվանդությունների ցուցակը: Նրանցից շատերի ծագման պատճառներն անհայտ են, շատերի ելքն էլ` մահացու:
Առաջին հորիզոնականում ՁԻԱՀ-ն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է 31 տարի առաջ: Մինչ այժմ չի հայտնաբերվել այդ մահացու հիվանդության բուժման մեթոդը:
Երկրորդ տեղում է Ալցհեյմերի հիվանդությունը: Այն առաջին անգամ նկարագրվել էր 1906 թվականին գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցհեյմերի կողմից: Հիվանդության զարգացման հստակ պատճառները հաստատված չեն: Սովորաբար այն հայտնաբերվում է 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Առաջին ախտանիշը հիշողության խաթարումն է:
Երրորդ հորիզոնականում է սովորական մրսածությունը: Այն չի կարելի բուժել ոչ մի հայտնի հակաբիոտիկով: Հարբուխը կարող է բուժել միայն ժամանակը: Հայտնի կատակ կա, որ եթե հարբուխը բուժում են, այն անցնում է 7 օրում, եթե չեն բուժում` մեկ շաբաթում:
Չորրորդ տեղում է «երիտասարդ» թռչնի գրիպը, իսկ հինգերորդում` Պիկի հիվանդությունը: Այն նման է Ալցգեյմերի հիվանդությանը, սակայն ավելի բարդ է ընթանում: Պիկի հիվանդությամբ տառապող մարդը ձգտում է ուտել կավ, կեղտ, թուղթ, սոսինձ: Նրա ծագման պատճառը եւս հայտնաբերված չէ:
6-րդ տեղում է հոգեկան հիվանդությունը` շիզոֆրենիան: Իսկ 7-րդում է Կրեյթցֆիլդ-Յակոբի հիվանդությունը, որը հայտնի է որպես «կովի կատաղություն»: Դա գլխուղեղի աշխատանքի հազվադեպ խանգարում է: Ելքը միշտ մահացու է:
Ցուցակը եզրափակում է քրոնիկական հոգնածության հիվանդությունը: Դրա պատճառները եւ ախտանիշները դեռեւս այնքան էլ պարզ չեն: Հայտնի է, որ հիվանդությունը տարածված է քաղաքակիրթ երկրներում: Վտանգի գոտում են մեգապոլիսների բնակիչները, ձեռնարկատերերը, բարձր պատասխանատվությամբ մարդիկ: Հիվանդությունն իր անվանումն է ստացել 1984 թվականին Նեւադայում համաճարակից հետո:





























