Չեխիայում կեղծ ալկոհոլի թունավորումից մահացողների թիվը հասել է 21-ի:
Օստրավա քաղաքի հիվանդանոցում մահացել է 47-ամյա մի կին: Եւս 30 մարդ ներկայումս գտնվում են հիվանդանոցում, որոնց մեծ մասը ծանր վիճակում են:
Ինչպես հաղորդում է ՉՏԿ չեխական տեղեկատվական գործակալությունը, թունավորման դեպքեր դեռեւս շարունակվում են գրանցվել`չնայած 20 տոկոսից բարձր սպիրտայնություն ունեցող ալկոհոլի վաճառքի նկատմամբ նշանակված արգելքին:
20 տոկոսից բարձր սպիրտայնություն ունեցող ալկոհոլային խմիչքների վաճառքի նկատմամբ նշանակված արգելքը շարունակում է գործել երկրի ողջ տարածքում: Արգելքը տարածվել է բոլոր խանութների, առեւտրային ցանցերի, ակումբների, սրճարանների, ռեստորանների եւ հանրային սննդի այլ հաստատությունների, ինչպես նաեւ հյուրանոցների նկատմամբ: Արգելված է նաեւ ալկոհոլային խմիչքների վաճառքը ինտերնետով:





























