Լիբանան այցի ժամանակ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-ը դիմել է հավատացյալներին` կոչ անելով Մերձավոր Արեւելքում խաղաղություն եւ կրոնների մեջ երկխոսություն պահպանել:

Սեպտեմբերի 16-ին Բեյրութի կենտրոնում պատարագ է մատուցվել բաց երկնքի տակ, որին ներկա է եղել մոտ 300 հազար մարդ:  Պատարագը անցակացվել  է ֆրանսերեն եւ արաբերեն լեզուներով, աղոթքներ են հնչել նաեւ անգլերեն եւ հայերեն լեզուներով: Այդպիսով ընդգծվել  է, որ պատարագը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար է նախատեսված եղել, հաղորդում է Deutsche Welle-ը:

Բենդիկտոս 16 Պապը Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին կոչ է արել հավատարիմ մնալ  խաղաղությանը եւ համերաշխությանը: Նրա խոսքով, բոլոր կրոնների հետեւորդները պետք է իրենց ավանդը ունենան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Նա միջազգային հանրությանը եւ արաբական երկրներին կոչ է արել  սիրիական ճգնաժամը հաղթահարելու իրական որոշումներ առաջարկել, որոնք «Կհարգեն յուրաքանչյուր մարդու կրոնական արժանապատվությունը եւ իրավունքը»: