Սեպտեմբերի 11-ի դրությամբ` 2012 թվականի սկզբից Հայաստանի ջրամբարներում խեղդվել է 16 մարդ:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, այդ ժամանակահատվածում գրանցվել է ջրային 21 դեպք: Այդ թվում` 3-ը գետերում, մեկը ջրամբարում, 13-ը` լճերում, 4-ը` ջրհորդաններում:
Պատահարների արդյունքում զոհվել է 15 մարդ. 10-ը խեղդվել են լճերում, 2-ը` գետերում, 1-ը` ջրամբարում, 2-ը` ջրհորդաններում: Եւս 9 մարդ տուժել են: Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել օգոստոսին` 8 պատահար (5 զոհ): Այնուհետեւ հուլիսին` 5 պատահար (2 զոհ), մայիսին` 3 պատահար (3 զոհ): Հունվարին, ապրիլին եւ հունիսին գրանցվել են մեկական, իսկ փետրվարին եւ սեպտեմբերի առաջին կեսին` երկուական պատահար:




























